Powered By Blogger

пятница, 4 июня 2010 г.

Ռուբեն Հախվերդյան. «Հիմա անժամանակ ժամանակներ են»

Ռուբեն Հախվերդյան. «Հիմա անժամանակ ժամանակներ են»

Ինչո՞ւ հոգեւոր Հայաստանը չի կայանում:

Մենք պետք է չմոռանանք, որ «Սարդարապատից» մինչեւ էսօր շատ քիչ ժամանակ է անցել: Կարծեմ վերջերս գլխի ընկանք, որ «Սարդարապատը» շարունակվում է, ավելի խորքից սկսեմ` սա սովետի շարունակությունն է, սա սովետի դեմ չի, դեռ հին չափանիշներով ենք մտածում, միջոցառում բառը որտեղի՞ց է գալիս, ի՞նչ է նշանակում միջոցառում, վերցրու մեր մշակույթի նախարարի կամ սրանց լեքսիկոնը, 90 տոկոսը սովետական քարացած, վաղուց բառարանից դուրս շպրտելու բառեր են, բայց մնացել են մեր մեջ: Ես միշտ էն կարծիքին եմ եղել, որ մեր հոգեւոր Հայաստանը կայացել է 19-20-րդ դարերում, մինչեւ եղեռնագործության օրերը, որովհետեւ մեր մտավորականների հիմնական մասը Արեւմտյան Հայաստանում էր, թվում էր` այդ պարարտ հողը այնտեղ պիտի դրվեր` Սիամանթոյից, Ռուբենից հետո, էնտեղ պետք է բացվեր բրաբիոն ծաղիկը, մեր բոլոր դժբախտությունները գալիս են մեր ազգային մեծագույն դժբախտությունից, որ մեզ հետ պատահեց 20-րդ դարի սկզբին: Հոգեւոր Հայաստանը կար դարասկզբին, որը մաքրեցին, երկրորդը եկավ 20-ականներին, էլի խուզեցին մտավորականությանը, երրորդը` 37 թ., բայց էլի խուզեցին: Մտավորականություն ասելով` ես նկատի չունեմ դանակ-պատառաքաղ բռնողին, այլ «homo sapiens»-ին, այսպես ասած` ազգային էլիտան:

Հիմա ազգային էլիտան գոյություն չունի, մեզ մոտ կան առանձին անհատներ, մարդիկ, բայց դա այն հողը չի, որի վրա կարող են աճել: Ուրիշ պարադոքս էլ կա. ամենածայրահեղ վիճակներում է մեր ազգը ծնում հերոսներ, երեւի դա վերաբերում է բոլոր ազգերին: Բանաստեղծներն այդ ժամանակ հանդես էին գալիս խոսքը կիթառի վրա դնելով, որովհետեւ երգն ավելի պոպուլյար է սարքում մեր հոգսերը: Եկել է մի ժամանակ, երբ մարդիկ գիրք չեն կարդում, եւ երգը էն միջոցներից մեկն է, որով պահում ես հայերեն լեզուն, հիմա ուզում են ռուսական դպրոցներ բացել, որը մեծագույն ստորաքարշություն է մեր ոխերիմ եղբոր` Ռուսաստանի առաջ: Այո, սա ռուսական պոլիգոն է հիշեցնում, իրենք իրենց բազաները ունեն, գազը երբ ուզենան` կկտրեն, երբ ուզենան` կտան, երբ ուզենան` գինը կբարձրացնեն, մեր ներքին թուրքն էլ ստեղ իր բաներն ունի: Հիմա շատ անժամանակ ժամանակներ են: Արդեն մենք մեր լեզուն կորցնում ենք` շնորհիվ հեռուստատեսության, որը հզոր զենք է լեզվի կայացման հարցում, բայց մեզ մոտ հաղորդումներ, շոուներ վարում են հայերեն չիմացողները: Էսկիմոսների լեզվով են հայերեն խոսում մեզ հետ, դրա մեղքը հենց ռուսական դպրոցներինն է, ընկերներ ունեմ, որ ռուսական դպրոց ավարտելու պատճառով ռուսերեն մտածում են, հայերեն խոսում, շարահյուսությունը հայերեն չի, ես խմբագրում եմ իրենց երգերը: Ամեն ինչ ծախեցինք, պրծանք, մնաց լեզուն էլ վաճառենք, մեր մեծագույն հարստությունը եւ մեր ինքնապաշտպանական շերտը հենց լեզուն է, ոչ թե պեյզաժը Մասիս սարի: Մենք հիմա քաղաքականության մեջ, ցավոք, չունենք ազգային գործիչներ: Ունենք բիզնեսմեններ, եկողը գալիս է իր շերեփով` սկսած առաջին նախագահից, վերջացրած վերջինով, ապահովում է իրեն, իր ազգականներին, նստում է թախտին ու կարծում է, թե ինքը էդ ազգի նախագահն է, բայց ինքը ոչ մի նախագահ էլ չի, քանի որ ում տրված է իր ազգին ծառայելու առաքելություն, ոչ թե ծառայում է իր ազգին, այլ ազգը ծառայեցնում է իրեն, իր նմաններին ու իր նպատակներին:

Հիմա կարո՞ղ ենք ասել, որ հոգեւոր Հայաստան չկա, որովհետեւ չկա երկիր Հայաստանը: Լեւոն Ներսիսյանն ինձ ասում էր. «Հոգեւոր Հայաստան մի փնտրիր, երբ չկա երկիր Հայաստանը»:

Այո, շատ պարզ միտք է, էնքան պարզ, որ ավելացնելու բան չկա:

Իսկ էս վիճակից ելք տեսնու՞մ ես:

Ամենասարսափելին նախեւառաջ այն է, որ գյուղացիությունն է լքում երկիրը, մեր երիտասարդությունը, որ հիմա նոր խոսք ունի ասելու, նրանք ներքին միգրացիայի մեջ են, նրանցից որեւէ մեկին եթե հարցնես, կուզենան ապրել կամ Ամերիկայում, կամ` Ֆրանսիայում, էստեղից դուրս, Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» գործին է նման էս ամեն ինչը` Вон из Москвы, вон:

Սա մեր մենթալիտետի՞ց է գալիս:

Հանրապետական կուսակցությունը կոմֆորմիստական կուսակցություն է, արժեզրկվել է ամեն ինչ, եթե հարցնես` կասեն կենտրոնամետ, կենտրոնախույս, Նժդեհից են խոսում, բայց Նժդեհ էլ չեն կարդացել:

Լավ, ելքի մասին եմ հարցրել, ի՞նչ պետք է անենք:

Ելքը մուտքն է, պետք է դուրս գաս, որ հասկանաս, որ սխալ դուռ ես մտել: Մենք ասում ենք, որ դուք սխալ դուռ եք մտել, իսկ իրենք դեռ մեզ էլ ճանապարհ են ցույց տալիս: Հետո ասում են, որ իրենք ճիշտ են, եւ եթե հիշում եք` Լեւոն Տեր-Պետրոսյանից սկսած, մինչեւ վերջին ժամանակներս մեր բոլոր իշխանավորները մի հատ ներողություն չխնդրեցին իրենց սխալների համար: Իրենք չասեցին, որ վայրենի սխալներ են արել` սկսած էկոլոգիայից վերջացրած լեզվական էկոլոգիայով, մշակութային էկոլոգիայով, փչացրեցին, մի քիչ հիշեցնում է Պուշկինի «Երեք արմավենին», եկան աղբյուրից ջուր խմեցին, հետո թքեցին մեջը, շարունակեցին իրենց քարավանով: Ժողովրդի փողերով հարստացած իշխանավորները, նրանց զավակները լքելու են Հայաստանը, իրենք արդեն առանձնատներ ունեն դրսերում, նրանց զավակները կասեն` մենք ստեղ ի՞նչ ենք անում, մենք հնարավորություն ունենք դրսում ապրելու, պատրաստի մի երկրում, որտեղ իրենք կդառնան մի չորրորդ կարգի քաղաքացի, որովհետեւ միշտ օտարը մնում է օտար օտար երկրում:

Էս երկրում ինչի՞ ես երգում:

Ես մեքենա եմ, որը դեռ չի փչացել:

Այսինքն, էս միջավայրը քեզ համար պարարտ հող է:

Չե, որ պարարտ հող լիներ, ավելի շատ երգեր կգրեի: Երգը մենակ ըմբոստություն չէ, այն նախ լեզվապահպանություն է, հայրենիքը սիրել տալու, հայերենը սիրել տալու միջոց:

Ինչու՞ են քո երգերը սիրում:

Չգիտեմ:

Իսկ քեզ ինչո՞ւ չեն սիրում:

Եսիմ, ես շա՞տ գիտեմ, իրենց հարցրեք, որովհետեւ ճիշտ եմ, որովհետեւ ազատ եմ, իրենք ազատ չեն:

Համերգի ժամանակ հե՞շտ է խոսելը:

Ժանրը թույլ է տալիս, ինչ ասես` չեմ ասել համերգի ժամանակ, դա քաղաքային երգի տեսակ է, օպերային արիա չի: Ես ամբողջ կյանքս եմ իզուր անցկացրել, քանի որ երեւի երգելը պետք չի, առհասարակ ինչի՞ եմ էս ամենը անում, ես կարծում եմ, որ հետույք մտնեի` լիքը ընկերներ կունենայի թե առաջին, թե երկրորդ, թե երրորդ կառավարություններում:

Բայց դու Կառավարության անդամների հետ վատ չես:

Իրենք ինձ սիրում են, իրենց հաճույք է պատճառում այն, որ իրենց շոյում ես, սիրելուց հետո, գիտես չէ՞, ինչ են անում մարդու հետ, ինձ չեն սիրում, ես ուղղակի տարածություն եմ պահպանում, գիտեմ, որ շատ մոտենալ չի կարելի, փորձում են, բայց գիտեն, որ էս էն գազանը չի, որին կարելի է ընտելացնել, ես ընտանի չեմ դառնում:

Իմիջիայլոց, ընտրությունների ժամանակ դու էլ ես ակտիվանում:

Ես թույլ կողմին եմ պաշտպանում, օրինակ` Դաշնակցությունը երգ էր պատվիրել, ես էլ գրեցի, դրանով ես պարտավորություն եմ դնում, որ եթե իրենք որեւէ բան ասեն, ասեմ` տես, դու թքել ես գործի մեջ: Եթե նկատել ես, էդ ընտրարշավի երգը նույնիսկ հեռախոսների մեջ դրեցին:

Չէ, գիտե՞ս ինչու եմ ասում` նախընտրական փուլում բոլոր երգիչներն ակտիվանում են, ու Ռուբեն Հախվերդյանն էլ է ակտիվանում:

Բայց ուրիշ կողմի վրա:

Ի՞նչ կապ ունի, դառնում ես պտուտակներից մեկը, քեզ օգտագործում են:

Եթե ես Հրանտ Խաչատրյանի կողքին եմ կանգնել, նա միեւնույն է չէր ընտրվելու, գիտեի:

Բայց ինչու՞ են էդքան գայթակղվում մարդիկ, բոլորն ուզում են պարտվել:

Վերջերս Վահան Հովհաննիսյանն ասում է` ախր դու շատ ես ճիշտ ասում: Ճշտի շատը ո՞րն է, չեմ հասկանում, կամ սեւ է, կամ` սպիտակ, կարո՞ղ է ես եմ դալտոնիկ: Որ ասում են` էդքան պետք չի, էլի սովետական արտահայտություն է, էդ չափը ո՞վ է դրել:

Կամ ասում են` սրան ինչի՞ ես քննադատել, դուք իրար հետ լավ չե՞ք: Այսինքն` եթե մեկը վիրավորում է իմ հայերեն լեզուն, ես իրեն ասում եմ` այ տղա ջան, դու հայերեն խոսել չգիտես, ինչի՞ են քեզ էկրան տվել, ի՞նչ է, ես պիտի էդ բանը չասե՞մ:

Ախր, առանց անուն ո՞նց խոսես, ազգային գործիչ ասածը նա է, ով իր անձնականը մի կողմ է դրել եւ դարձել է իր ազգի նվիրյալը, սրանք ի՞նչ նվիրյալներ:

Hetq.am 31.05.10

Perspective: Turkey simply “making noise” in developments of attack on vessel

Perspective: Turkey simply “making noise” in developments of attack on vessel

Perspective: Turkey simply “making noise” in developments of attack on vessel

Photolure

Chakryan says Armenia should not see the worsening of the Turkey-Israel relations as a chance for the Armenian Genocide recognition by the Knesset.



Vardan Petrosyan - Drami anuny poxenq

четверг, 3 июня 2010 г.

Штрихи на память

Перепост
http://ar-vest.livejournal.com/224004.html

Как-то выпал из Сети – встал и пока толком и не вернулся. Началось с затулинской конференции в Ереване, - скучного и неадекватного мероприятия, на котором выпукло была видна неадекватность России и Армении на фоне грамотной работы Турции, Ирана и даже Грузии. Потерян ритм, чувство и ощущение времени а предгрозовые времена это чревато.
Слава богу у Армянского мира есть Арцах, который не даст ему окончательно выпасть из времени, - не потому что арцахское армянство умнее, энергичнее, воинственнее и пр. Это все как бы вторично. Жизнь на кромке, сама природа процессов на ней не дает тебе благодушествовать, витать в эмпиреях. Так что на армянской стороне все более или менее предсказуемо и поддается обузданию, возвращению в реальность. Как будет справляться Россия я, естественно, не знаю и знать не могу по определению и все, что остается это констатировать неадекватность сегодня, сейчас, может этот взгляд со стороны чем-то будет полезен русским друзьям.
А второе, что бросилось в глаза – это своего рода самолюбование, что ли, почти что непреодолимое желание сравнивать Россию 2010 года с Россией 90-х с очевидным выводом, что сегодня она несравненно сильнее и адекватнее. Так оно и так, но само сравнение не совсем корректно, так как речь идет о геополитике и внешней политике, а не внутренней, когда оценивать и проводить сравнения надо с процессами, которые разворачиваются в мире сегодня, сейчас. Давать оценки надо на основе вызовов и угроз будущего, а не уже пройденного пути.
Мир качественно меняется и на этом фоне использовать в качестве главного аргумента обращения типа «ребята верьте России, она не сдаст Армению», которое звучало практически от всех выступлениях с российской стороны воспринимаются как-то даже не знаю как выразиться. Причем тут вера и как можно верить, когда речь идет о судьбах и будущем Армении, России. На фоне формирования альянсов будущей мировой войны, проявления ее форм, апелляции к вере как-то неуместны. Думаю пора переходить на другой язык.
Tags:
Думаю пора переходить на другой язык.
* Русский мир,
* геополитика,
* тихо сам с собою

среда, 2 июня 2010 г.

1915-ին ոչ մի թուրք որեւէ հայ երեխայի չի փրկել



«Ardarutyun.org». 1915-ին ոչ մի թուրք որեւէ հայ երեխայի չի փրկել
[info]araratcenter






ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

1915-ին ոչ մի թուրք որեւէ հայ երեխայի չի փրկել

Նա պարզապես «մարդկային մի խմբից մյուսին երեխաների բռնի հանձնում» է կատարել

Հակառակ հայաստանյան որոշ գիտնականների ենթադրություններին, թե Հայոց ցեղասպանությունը լիարժեք ուսումնասիրվել է, եւ հայ պատմագրությունը սպառիչ պատասխան է տվել բոլոր հարցերին, դրանցից շատերն առ այսօր բաց են մնում:

Չուսումնասիրված հարցերից, թերեւս, պետք է առանձնացնել քեմալականների իթթիհատական ծագումն ու օսմանյան ցեղասպան քաղաքականության ժառանգականությունը, թուրքական ժողովրդական զանգվածների եւ քրդական աշիրաթների մասնակցությունը հայերի կոտորածներին, «Թեշքիլաթ-ը Մահսուսայի» գլխավորությամբ պետական կառույցների եւ բանակի դերը, Մուստաֆա Քեմալի մերձակա շրջապատի հայասպան դիմագիծն ու Թուրքիայի Հանրապետության հիմնադիր կազմի անմիջական մեղսակցությունը, Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը, ճշմարտության ուրացման հարցում իշխանություն-ժողովուրդ համերաշխությունը Թուրքիայում, դրա խորքային արմատները, հայերի ունեցվածքի պետական եւ ժողովրդական հափշտակումը, ինչպես նաեւ Հայկական հարցի ու Աթաթուրքի տաբուի առնչությունները:

Այս հարցերի մեջ, ինչ խոսք, ամենացավոտը հայ երեխաների կյանքը «փրկելու» թուրքական դրսեւորումներն են, դրա դրդապատճառներն ու փրկությունն իրբեւ «մարդասիրություն» դիտարկելու փորձերի բուն էությունը: Սփյուռքահայ որոշ շրջանակներ Հայոց ցեղասպանությանն անդրադառնալիս հարկ են համարում մատնանշել. «Ճիշտ է, մեզ կոտորել են: Սակայն բազմաթիվ թուրքեր, վտանգելու գնով իրենց կյանքը, փրկել են հայ երեխաներին»: Նրանց արձագանքում են թուրքական շրջանակները, հավելելով՝ «նույնիսկ հատուկ որբանոցներ ենք ստեղծել հայ երեխաների համար»:

Տվյալ դեպքում խոսքը 1915-ի զանգվածային կոտորածներից հետո Հալեպում հայ ազգի դահիճներից Ջեմալ, իսկ Էրզրումում չարանենգ մարդասպան Քյազիմ Կարաբեքիր փաշաների ստեղծած խառը որբանոցների մասին է, որոնցում ծնողազուրկ թուրք երեխաների հետ հայտնված բոլոր հայ որբերը, մյուսներր նման, նախ դավանափոխ են եղել, մոռացել մայրենի լեզուն, կտրել հայկական ինքնության հետ իրենց կապը, ապա ստացել են թուրքական դաստիարակություն եւ կատարելապես թուրքացել, իսկ նրանց ժառանգները, «թուրքական» ինքնությունն ապացուցելու հարկադրանքի տակ, հաճախ հայտնվել են թուրք ազգայնամոլների շարքերում:

Այս որբերի ընդհանուր թվի մասին որեւէ պատկերացում չունենք: Հայտնի չեն նաեւ Կարաբեքիրի «որբանոցում» հայտնված հայ եւ թուրք աղջիկների ճակատագիրը: Առհասարակ ոչ ստույգ՝ մասնավորապես Կ. Պոլսո Հայոց պատրիարքարանի տվյալներով 1915-ին «փրկվել» են 7-ից 16 տարեկան մոտ 300 հազար հայ երեխաներ՝ գլխավորապես աղջիկ: Ավելի փոքրերին մարդասպան հրոսակներն անխնա սպանել են ծնողի աչքի առջեւ, հաճախ մոր գրկում: Այն նկատառումով, որ փոքրերը լինելով խնամքի կարիքի մեջ, վերցնելու դեպքում չէին կարող ծառայել մահմեդական ընտանիքներին՝ առավել եւս հարճի կամ աղախնի դեր կատարել, ուստի եւ պահանջարկ չունեին:

Այլ կերպ՝ թուրք մարդասպաններից ոչ մեկը որեւէ հայ երեխա չի փրկել, որ դեռ իր կյանքն էլ վտանգի: Պարզապես նա, նրա հետ նաեւ քուրդ եւ չերքեզ մարդասպանները անասնական կարիքները բավարարելու, ինչպես նաեւ հարեմում հարճի, տանը աղախնի կամ ծառայի պահանջ ունեցող ունեւոր ընտանիքներին վաճառելու նկատառումներով կենդանի են թողել հայ երեխաներին: Այսինքն երեխան դարձել է ռազմավար, իսկ մարդասպանը նրան պատվերով ունեւոր ընտանիքներին հանձնելու դիմաց վարձատրվել է: Ընդ որում, երբ խնդրո առարկա է եղել հայկական ընտանիքի ապարանքի կամ առանձնատան յուրացումը, մարդասպան հրոսակները չեն խնայել ոչ մեկի՝ այդ թվում աղջիկ երեխայի կյանքը:

Ակնհայտ է, որ երեխայի կյանքը նկատառումով խնայելու դեպքում, մարդասպանի «մարդասիրությունը» անխուսափելիորեն հանգեցնում է ստրկացման, իսկ դա ենթադրում է ոչ թե փրկություն, այլ մահմեդականացման միջոցով հետագա թուրքացում:

Հայ երեխաների «փրկության» պարագայում խնդիրը, սակայն, սոսկ սրտկացումը չէ, այլ նրանց ներկայությամբ ծնողների, քույրերի, եղբայրների եւ ողջ գերդաստանի դաժան սպանությունը: Մարդասպանները, ինչպես «Թարաֆի» մարտի 30-ի համարում խոստովանում է պատմաբան Սելիմ Դերինգիլը, նախքան կյանքը խնայելը երեխայի աչքի առաջ մորը բռնաբարելուց հետո կտրում էին կոկորդը կամ գլուխը քարով փշրում:

Հաճախ երեխան ականատես էր լինում, թե ինչպես մարդասպան հրոսակը կենդանի թաղում է իր ծնողներին, քույրերին ու եղբայրներին եւ թաղվածների հոգեւարքից ինչպիսի հաճախականությամբ է երերում նրանց վրա լցված հողը: Այդպիսի ցնցումներից եւ դաժան փորձությունից հետո «փրկված» եւ մահմեդականի ընտանիքում որպես հարճ, աղախին կամ ծառա հայտնված հայ երեխան, ինչ խոսք, երանի պիտի տար սպանվածներին, քան օր ու գիշեր հանդուրժեր իր ծնողներին տանջամահ արած դահիճների ներկայությունը, եւ ցմահ նրան պիտի հետապնդեր գազազած թուրք, քուրդ կամ չերքեզ հրեշի զարհուրելի ուրվականը:

Եթե իմանային, ապա 1915-ին ստրկացման նկատառումով «փրկության» արժանացած հայ աղջիկների եւ տղաների համար կարող էին սփոփանք դառնալ զորավար Անդրանիկի, այնուհետեւ Դրոյի պատճառած ահ ու սարսափը մարդասպան թուրք ոհմակներին, ինչպես նաեւ հայ զինվորի առջեւ սիրահոժար հեզ ոչխարի կերպարանք ընդունող կիսավայրենի քուրդ հրոսակների դեմ նրանց պատժիչ գործողությունները:

Հատկանշական է, որ 1915-ի ցեղասպանությունից հետո տասնամյակներ շարունակ Էրզրումում, Վանում, Կարսում թուրք եւ քուրդ հրոսակը զորավարի անունով էր սաստում ղժժան երեխային. «Սուս… Անդրանիկ փաշան է գալիս»:

1915-ին մարդասպան հրոսակների երեխա «փրկելու» նպատակամղվածությունը, երբեք չի հանգեցրել հայի փրկությանը: Սրանք ընդամենը կատարել են «մարդկային մի խմբից մյուսին երեխաների բռնի հանձնում», որը ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի երկրորդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, ցեղասպան գործողություն է:
Քրդական gelawej.net կայքէջում հրապարակված «Հայոց ցեղասպանությանն առնչվող երկու հիմնարար խնդիր» հոդվածում հայ երեխաների «փրկության» հարցին բռնի հանձնման տեսանկյունից է մոտենում հայտնի թուրք սոցիոլոգ Իսմայիլ Բեշիքչին: Նախքան հոդվածը մասնակի կրճատումներով ուշադրության ներկայացնելը, նշենք, որ Բեշիքչին քրդական հարցի հայտնի մասնագետ է, դրա մասին հրապարակավ առաջինն է արտահայտվել Թուրքիայում, ունի հարցին նվիրված 36 գրքեր, որոնցից 32-ը արգելվել են, իսկ ինքը դրանց պատճառով բանտարկվել է 17 տարի: Բեշիքչիի աշխատությունները թարգմանվել են գերմաներեն, իսպաներեն, արաբերեն, պարսկերեն, քրդերեն եւ ճապոներեն:

Ահա թե ինչ է գրում Իսմայիլ Բեշիքչին.

«Երբ օրակարգ է մտնում Հայոց ցեղասպանությունը, թուրք պատմաբաններն ասում են. «Տարիներ շարունակ արխիվներում ենք աշխատում: Ցեղասպանության իրողությունը հաստատող որեւէ փաստաթղթի չենք հանդիպել: Աշխատել ենք վարչապետարանին, նախագահականին, Թուրքիայի ազգային մեծ ժողովին առընթեր գործող արխիվներում… Ուսումնասիրել ենք բոլոր արխիվները, չենք հայտնաբերել գեթ մեկ փաստաթուղթ, որն ապացուցի ցեղասպանության փաստը: Հետեւաբար ցեղասպանությունը ոչ այլ ինչ է, քան թուրքական պետությանը նեղը գցելու համար հակաթուրքերի հորինած սուտ…»:

Սա, ընդհանուր առմամբ, պետության եւ կառավարության տեսակետն է: Դրա հիմավորման համար մեծ ջանքեր են գործադրում թուրք պատմաբանները, մասնագետները, թուրքական մամուլը: Այդ ուղղությամբ է աշխատում նաեւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զգալի մասը:

Այդպես են ուսումնասիրում 95-100 տարի առաջ հայերի, ասորիների հետ կատարված իրադարձությունները: Մինչդեռ միանգամայն հնարավոր է, որ ցեղասպանության, ինչպես նաեւ որոշում կայացնելու եւ այդ որոշումը իրագործելու գործընթացում կենտրոնական կառավարությունը շրջանների վարչական ղեկավարների հետ գաղտնի ժողովներ անցկացնի եւ սովորեցնի, թե վերջիններս ո՞ր իրավիճակում, ինչպես են գործեն: Կարող է կոդավորված լինել նրանց հաղորդագրությունները: Գաղտնի ժողովների, կոդավորված հաղորդագրությունների մասին պահպանվել են բազմաթիվ վկայություններ:

Ավելին, որոշ մասնագետները նշում են, որ «Իթթիհատ վե թերաքիի» կուսակցության առաջնորդներ Էնվեր, Թալեաթ եւ Ջեմալ փաշաները, նախքան Ստամբուլից հեռանալը որոշ փաստաթղթեր այրել են: Միաժամանակ ասվում է, որ «Ջաղալօղլուի (այս թաղում էր Բարձր Դուռը) բաղնիքներում օրերով փաստաթղթեր են վառել»: Որո՞նք էին այդ փաստաթղթերը եւ ի՞նչ էին իրենցից ներկայացնում: Հենց դա պետք է ուսումնասիրել: Չեմ կարծում, որ ճիշտ մոտեցում է Հայոց ցեղասպանության փաստը հաստատող վավերագրերի որոնումը արխիվներում:

Ի՞նչ է նշանակում «բազմաթիվ հայերի փրկել ենք» արտահայտությունը

Անցած տարիներին ընդգծվում էր միայն հայերի ցեղասպանությունը: Հիմա արդեն հայտնի է, որ Թուրքիայում ցեղասպանության են ենթարկվել նաեւ ասորիները, քաղդեացիները, Պոնթոսի հույներն ու եզդիները: Հենց այդ հարցում էլ, ինչպես թուրքերի, այնպես էլ քուրդերի մեջ, ընդունված է ասել. «Կարող են հայերը ենթարկված լինել բռնությունների, սակայն մենք բազմաթիվ հայերի պահել եւ փրկել ենք»: Հարկ է այս արտահայտությունը մի քիչ պրպտել:

Փրկվածներն ավելի շուտ երիտասարդ աղջիկներ են եւ փոքրիկ երեխաներ: Ինչպես քրդական, այնպես էլ թուրքական ընտանիքները նրանց մահմեդականացրել են եւ իրենց կարիքները հոգալու համար իբրեւ աղախին կամ ծառա են վերցրել: Որոշ երիտասարդ աղջիկներ մահմեդականություն ընդունելուց հետո նաեւ ամուսնացել են:

Սակայն ո’չ թուրքերի, ո’չ էլ քրդերի մեջ չկա մի երեխա, որին պահպանած լինեն հայ լինելու համար կամ ընտանիքի հարկի տակ ընդունեն հարգելով հայերի լեզվական, հոգեւոր եւ մշակութային արժեքները: Չկա նաեւ փրկված գեթ մեկ հայ ընտանիք…

Օրինակ՝ երիտասարդ մի աղջկա աչքի առջեւ սպանում են հորը, մորը, պապիկին, եղբայրներին: Գեղեցիկ լինելու պատճառով նա փրկվում է սպանվելուց: Նրան պահում են, որ բռնաբարեն: Կարող է մահմեդականություն ընդունելուց հետո մեկ ուրիշ աղջիկը տանն իբրեւ աղախին ծառայի, նույնիսկ ամուսնանա հետագայում: Միեւնույնն է, այս գործընթացը չի կարելի «փրկություն» անվանել: Դա սխալ է, որովհետեւ մարդու ներաշխարհն ու ֆիզիկական կառուցվածքը մեկ ամբողջականություն են: Ներաշխարհը ճնշելու միջոցով ֆիզիկական գոյության պահպանումը չի կարելի «փրկություն» անվանել: Ի վերջո նրան պարտադրում են ուրանալ իր հավատքը, մահմեդականություն ընդունել, մոռանալ մայրենի լեզուն եւ թուրքանալ: Նրան օգտագործում են որպես հովիվ, ծառա կամ աղախին: Նա ստրկացվում է: Սա «փրկություն» համարելը ճիշտ չէ, ընդամենը կյանքի դաժան պայմաններին ճարահատյալ հաշտվել է: Հաշտվելու դեպքում, իմ խորին համոզմամբ, կյանքը հազիվ թե իմաստ ունենա: Թերեւս Դերսիմի շրջանում է, որ հայերը, այն էլ որոշակի ժամանակով, կարողացել են պահպանել իրենց կրոնական եւ լեզվական ինքնությունը: Այսպիսի գոյատեւում հնարավոր էր ալավիների շրջանում միայն: Սակայն չեմ կարծում, որ մահմեդականները (սուննի) հայերին այդ բանը թույլ տային: Նրանք հայերի մահմեդականացումը համարել են իրենց հիմնական առաջադանքը: Թուրքերի, քրդերի եւ հայերի հարաբերություններին անդրադառնալիս չպետք է աչքաթող անել փրկելու, պահպանելու այս հանգամանքը»:

Эрец Исраэль

Информация к размышлению...

Как осваивалась и строилась страна!!!

Строилась, Вопреки...

О высших целях выживания!!!!

Аналогии же «Эксодус-47» с сегодняшней «Флотилией Свободы» ..... неуместны.

Кто и почему здесь задействован, покажет время.

Однако, бесспорно , что в этом политическом шоу судьба Газы лишь повод.

И это совершенно другой разговор. И не наш.



Перепост
http://miaceq-hayer.livejournal.com/92105.html?#cutid1

June 3rd, 10:19

К середине 1947 года британским властям практически удалось положить конец нелегальной еврейской иммиграции в Палестину. Сотни тысяч евреев томились в лагерях для перемещенных лиц в разоренной войной Европе.

Однако в июле из французского порта Ле Бок вышел старый американский корабль с 4500 перемещенными лицами на борту. В открытом море его поджидали семь английских военных кораблей, в том числе крейсер. Под их эскортом пароход, названный «Эксодус-47» («Исход-47»), пересек Средиземное море. Когда до территориальных вод Палестины осталось двенадцать миль, английская армада окружила судно с беженцами и взяла его на абордаж. Яростная схватка продолжалась несколько часов. В конце концов, англичане пустили в ход пулеметы и гранаты со слезоточивым газом. Трое евреев было убито, несколько десятков — ранено. По ходу боя сообщения передавались по радио с парохода в тель-авивский штаб Хаганы, откуда они затем разошлись по всему миру. Команда парохода сдалась только после того, как англичане начали таранить его, чтобы пустить ко дну.

Накренившееся на борт судно было доставлено в хайфский порт. В обычных обстоятельствах британские власти переправили бы пассажиров на Кипр.

Однако два кипрских лагеря для интернированных были безнадежно переполнены — в них размещалось 26 тысяч человек. Поэтому британский министр иностранных дел Бевин принял решение «преподать беженцам урок» и вернуть их в тот порт, откуда они направились в путь. На английских транспортах, в сущности, плавучих тюрьмах, беженцев под палящим солнцем доставили в Марсель. Однако там все евреи, за исключением больных и стариков, отказались сойти на берег. Французское правительство предложило беженцам свое гостеприимство и медицинскую помощь, но… страдая от невыносимой жары и эпидемии кожных заболеваний, пассажиры требовали отправить их в Эрец Исраэль.

Журналистка Рут Грубер так описывала их положение: «Прячась от зноя под зеленым козырьком уборной, под жестяными навесами, в тесноте сидели сотни и сотни полуголых людей, словно бродячие псы, пойманные живодерами… Матери кормили малышей. Старики и старухи открыто плакали, зная, что их ждет впереди».
А впереди их ждала Германия. Через три недели французское правительство, опасаясь вспышки эпидемии, потребовало, чтобы транспорты покинули Марсель. Британское правительство на экстренном заседании решило, что единственный выход — отправить евреев назад в Германию. И большая часть беженцев была доставлена в Гамбург. Около полутора тысяч человек отказались сойти в этом порту. Под изумленными взглядами немцев английские солдаты резиновыми дубинками сгоняли евреев на берег.


Затем беженцы были переправлены в лагеря для интернированных лиц в Поппендорф и Амштау. На протяжении месяца англичане пытались провести среди них перепись, но в ответ на все вопросы слышали только одно: «Эрец Исраэль». Эта трагедия, разыгравшаяся в течение трех месяцев, широко освещалась прессой и вызвала бурю протестов во многих странах мира и в самой Великобритании. Реакция на скандал с «Эксодусом» стала дополнительным фактором, повлиявшим на решение Великобритании передать вопрос о Палестине в компетенцию ООН.

Реанимация Социнтерна или Новый игрок ?

На Ближнем Востоке появился реальный Игрок в лице .... да, именно наших Дашнаков. А Дашнаки – это мы.

Наконец, мы нашли достойное нам место. Пристроились под новую геополитическую реальность.

Это вам уже не паршивый заведомо проигрышный футбол.

Самое время реанимироввать Социнтерн.

Расставим все по местам.

Подружимся с курдами и полюбовно и по справедливости все распределим– на то и Социнтерн. Это тебе, это мне....

Прочие могут отдыхать!!!

Только интересно, в чью телегу запряжены дашнакские быки?

А то мы все больше Джипы предпочитаем ( черные!!!)

Ставки сделаны. Играем по-крупному?

Чего уж там мелочиться. Играть - так играть!!!




Призыв партии Дашнакцутюн к курдам

Armenia Today [ 03.06.2010 | 01:42 ]


Читайте сами, думайте сами ...

А это цитата

"Сила является инструментом войны, но в то же время инструментом мира.

С другой стороны стабильный мир возможен, только если он основан на принципах справедливости. Давайте договоримся, что наша общая площадь была и остается ареной, где социальные, политические, исторические несправедливости все еще ожидают решения."